Համացանցում հայտնվե՞լ է Քիմ Քարդաշյանի որդու առաջին լուսանկարը
ЛАЙФԻնչպես գիտեք, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրաժարվում են վաճառել իրենց նորածին որդու՝ Սեյնթի լուսանկարները, զույգը նաեւ դեռ մտադիր չէ նկարահանել երեխային Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի համար:
Սակայն, ոմն @privatekanye –ի Instagram-ում երեկ հայտնվել էր մի լուսանկար, որի վրա, ըստ ամենայնի, հենց Սեյնթն է պատկերված:
Լուսանկարի վրա Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը՝ Նորթը, շշից կերակրում է նորածնին, որը պառկած է մանկական բազկաթոռում:

Այն որ լուսանկարում հենց Նորթն է, կասկածից վեր է: Աղջկա դեմքը հստակ երեւում է, եւ հետո նրա հագին Yeezus գրությամբ բլուզ է, հենց այդպես էր կոչվում Ուեսթի՝ 2013 թ. թողարկված ալբոմը:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ երեխային, ապա բաժանորդներն իրենց մեկնաբանություններում վստահեցնում են, որ դա Սեյնթը չէ, այլ Քիմի զարմիկը՝ Քորթնիի որդին՝ Ռեյն Էսթոն Դիսիքը: Չնայած բաժանորդների մյուս մասն էլ վստահ է, որ դա հենց Սեյնթն է:
Աղբյուրը` NEWS.am STYLE



