Արտակարգ դեպք․ Երևանում հսկայական ծառը արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եզնիկ Կողբացի 3 շենքի բակում հերթական ծառը արմատախիլ է եղել ու ընկել է «Nissan» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ինչպես նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Փրկարարներն ու ոստիկանները արդեն 3 ժամ է՝ սպասում են, որպեսզի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ժամանեն կանաչապատման ծառայողները, որ հատուկ տեխնիկայով ու էլեկտրական սղոցներով ծառը մասնատեն ու հեռացնեն դեպքի վայրից։
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, իսկ ավտոմեքենաների սեփականատերերը ասում էին որ հույս էլ չունեն, թե Երեւանի քաղաքապետարանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կփոխհատուցվեն վնասը, անգամ ԱՊՊԱ-ն չի փոխանցի, այնպես որ ավելի լավ է առաջնորդվենք «եղունգ ունես, գլուխդ քորիր» խոսքով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live