Կառավարությունը կհամաֆինանսավորի Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ գյուղերի գազիֆիկացման ծրագիրը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ։
«Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18-ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14-ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,- ասված է որոշման մեջ։
Ըստ տեքստի՝ քանի որ ծրագրի իրականացման համար համայնքի մասնաբաժինը վճարելու էր «Վարդանյան ընտանեկան հիմնադրամը», և նախատեսված ֆինանսական միջոցները հնարավոր չէր տեղափոխել 2024 թ., այդ պատճառով համայնքը, հրատապությունից ելնելով և չսպասելով ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշմանը, 2023 թ. իրականացրել է գնման գործընթացներ, ընտրել կապալառու կազմակերպություններ, կնքել պայմանագրեր և իրականացրել շինարարական աշխատանքներ:
ՀՀ կառավարությունն իրականացնում է իր մասնաբաժին համաֆինանսավորումը՝ կապալառու կազմակերպություններին վճարելով շուրջ 152,95 մլն դրամ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live