Դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են. ԿԳՄՍ նախարար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են, ինչը շատ ուրախալի է, որովհետև միջինում մեր վիճակագրությունը ավելի վատ ցուցանիշներ ուներ, և սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ ավելի մեծ է տղամարդ ուսուցիչների թիվը, քան սովորաբար է լինում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Արցախցի ուսուցիչների զբաղվածությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ նախարարը նշել է. «ԼՂ-ից տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է մեր դպրոցներում: Գործուղման հավելյալ կարգ էինք սահմանել, որով նաև խրախուսման հավելյալ հնարավորություն էր ընձեռնվում՝ արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու տեսանկյունից և նաև հավելավճար ստանալու, որը 30 տոկոս է՝ մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու դեպքում: Որոշ մարզերի դեպքում ևս 50 հազար դրամ ավելանում է»: