Ամենանշանավոր լորեցուն նվիրված հուշարձան կտեղադրվի Երեւանում
КУЛЬТУРАԵրեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել են նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի մրցույթ: Հուշարձանը տեղադրվելու է Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում, առավելագույնը 16 քմ մակերեսի վրա: Մրցույթի պայմաններով՝ հուշարձանը պետք է մարմնավորի բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական եւ ազգային-գաղափարախոսական արժեքները։ Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը եւ նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը։
Մրցութային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը 2016թ. ապրիլի 20–ն է: Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը իրականացմանը արժանի չհամարելու դեպքում հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
Համո Սահյանի հիշատակը Երեւանում ավելի վաղ հավերժացվել է նրա անվան փողոց անվանակոչելով եւ հուշատախտակ տեղադրելով: Համո Սահյանի անունն է կրում Երեւանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, ինչպես նաեւ Երեւանի թիվ 70 հիմնական դպրոցը։ 2007 թվականին Երեւանի Կասյան փողոցում տեղադրվել է Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը: 2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Սյունիքի մարզի Լոր գյուղում, բացվել է տուն-թանգարան։ Սիսիան քաղաքում կա Համո Սահյանի նվիրված հուշարձան:
Գագիկ Աղբալյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



