Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։
Այս մասին Օկամպոն հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։
Նա չափազանց կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։
Նրա դիտարկմամբ՝ Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ։
«Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելությունը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», - ընդգծեց Օկամպոն՝ վերահաստատելով իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման հարցը պետք է լինի COP29-ի օրակարգում և քննարկումների մաս կազմի։
Օկամպոյի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»։