Այս տարի ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի նոյեմբերին. Ժաննա Անդրեասյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի ատեստավորումը կանցկացվի նոյեմբեր ամսվա ընթացքում, որովհետև էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեր ուսուցիչները դեռևս ունեն հնարավորություն կամավոր ատեստավորմանը, և ես խրախուսում եմ, որ բոլորը դիմեն: Ովքեր ավելի ցածր տոկոս են հավաքում, պետությունը նրանց տալիս է հավելյալ ատեստավորվելու հնարավորություն՝ իր միջոցներով կազմակերպելով վերապատրաստում: Հենց այս պահին մեր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի բավարար արդյունք չեն ունեցել, մասնակցում են պետության միջոցներով կազմակերպված վերապատրաստմանը, որից հետո միայն նորից գնալու են ատեստավորման»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ այս տարի վերանայվել է կամավոր ատեստավորման առաջադրանքների թիվը՝ հաշվի առնելով, որ ուսուցիչները պետք է բավարար ժամանակ ունենան՝ առաջադրանքների վրա մտածելու:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live