Նախնական զինվորական պատրաստությո՞ւն, թե՞ մանկապարտեզի գիտելիքներ․ ի՞նչ է մատուցվում ռազմագիտության նոր դասագրքերում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի ընթերցողներից մեկն ահազանգում է․ «Ուսումնական նոր տարին մեկնարկել է սկանդալներով, որը կապված է նոր տպագրված դասագրքերի հետ»,-ասում է Արմավիրի մարզի դպրոցներից մեկի նախնական զինվորական պատրաստություն (ռազմագիտություն) առարկայի ուսուցիչը, նշելով, որ նոր դասագիրքը «վտանգ» է ներկայացնում իրենից։
«Ես բարձր դասարանների աշակերտներին եմ դասավանդում։ Մեզանից կախված հնարավոր ամեն ինչ անում ենք, որ հատկապես տղաները որոշակի գիտելիքներ ունենան ռազմարվեստից։ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է 2024 թվականին անակնկալ մատուցել։ Նոր գրքերում բացակայում են ռազմական գիտությանը վերաբերող դասերը, կարծես մանկապարտեզի տարիքի երեխաների համար լինի գրված»,-ասում է նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ մինչ այժմ կիրառվող դասագրքում, որը տպագրվել էր 2017 թվականին, հենց առաջին էջում ՀՀ Ազգային հերոսների նկարներն էին, իսկ հիմա հեռադիտակի նկար է՝ համապատասխան նկարագրությամբ։
«Ոնց բացատրեմ, որ հասկանալի լինի։ Ռազմարվեստի պատմություն պիտի ներկայացնենք, բայց Արցախի հերոսամարտերի մասին որևէ խոսք չկա։ Այնտեղ մենք օրինակելի դրվագներ ունենք, որոնց մասին գրքում տեղ չեն գտել»,-ասում է մեր զրուցակիցը։
ՆԶՊ ուսուցիչը նոր գրքի մասին զեկուցել է տնօրենին, հետո ծնողներն են միացել բողոքին։ Մարզպետարանից ասել են՝ «գիրքը կազմվել է ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, իրենց չափորոշիչներին համապատասխան»...
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live