Ոսկու գինը կրկնել է պատմական առավելագույն ցուցանիշը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոսկու գինը ուրբաթ օրը սակարկությունների ընթացքում գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 2560 դոլարը և թարմացրել իր պատմական առավելագույնը՝ ԱՄՆ դոլարի թուլացման և պետական պարտատոմսերի ցածր եկամտաբերության ֆոնին, հայտնում է Trading Economics-ը։
Դրան են նպաստել նաև վերջին տնտեսական տվյալները, որոնք մեծացրել են Դաշնային պահուստային համակարգի կողմից հաջորդ շաբաթ կայանալիք նիստում ավելի ագրեսիվ գործողությունների սպասումները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Դաշնային պահուստը կիջեցնի տոկոսադրույքները ղեկավարության սեպտեմբերյան հանդիպումից հետո։ Ընդ որում, թրեյդերները ավելի քան 40% են գնահատում հավանականությունը, որ բազային տոկոսադրույքը միանգամից կիջեցվի 50 կետով, ըստ CME FedWatch-ի:
Սակայն «արժեզրկման տվյալների հետ կապված դրամավարկային քաղաքականությունը պատմության միայն մի մասն է, - կարծում է Altavest-ի կառավարիչ գործընկեր Մայքլ Արմբրուսթերը:- Գլոբալ հետաքրքրությունը մեծ է ֆիզիկական ոսկու նկատմամբ», - ասել է նա MarketWatch-ին:
Ըստ նրա, վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ աշխարհի կենտրոնական բանկերը մեծացնում են ներդրումները ոսկու մեջ և կրճատում ԱՄՆ դոլարով պահուստները։ «ԱՄՆ դաշնային բյուջեի բազմատրիլիոն դեֆիցիտը խթանում էգնաճը և արժեզրկում մեր արժույթը», - կարծում է Արմբրուսթերը:
Comex բորսայում ոսկու սեպտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ ունցիայի դիմաց 2568 դոլարի սահմաններում, ինչը 0,4%-ով ավելի է նախորդ նստաշրջանի փակման համեմատ:
Goldman Sachs Research-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2025 թվականի սկզբին թանկարժեք մետաղը կարող է թանկանալ մինչև 2700 դոլար մեկ ունցիայի դիմաց՝ ԱՄՆ-ում ցածր դրույքաչափերի և զարգացող շուկայի երկրների կենտրոնական բանկերի կողմից ոսկու պահանջարկի պատճառով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live