«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
КУЛЬТУРА2024 թվականին «Օսկարի» 97-րդ արարողությանը Վրաստանը կներկայացնի Ռուսուդան Գլուրջիձեի «Անտիկվարիատ» ֆիլմը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը։
Հայտարարության համաձայն՝ «Անտիկվարիատը» ստացել է ժյուրիի անդամներից հինգ ձայն, իսկ Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմին աջակցել են ժյուրիի չորս անդամներ։ Մյուս աշխատանքները ձայներ չեն ստացել։
Քվեարկության արդյունքում բավական ձայներ չհավաքած Կուլումբեգիշվիլիի ֆիլմը ստացել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը։
Վրաստանից՝ «Օսկար»-ին ներկայացնելու համար ֆիլմն ընտրած հատուկ հանձնաժողովը ձևավորվել էր Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի անհատական վարչաիրավական ակտով։ Հանձնաժողովի կազմում էին`
- Զազա Շաթիրիշվիլի (մշակույթի և կինոյի հետազոտող),
- Վլադիմիր Կաճարավա (պրոդյուսեր),
- Էդմոնդ Մինաշվիլի (պրոդյուսեր),
- Լևան Գիգինեիշվիլի (փիլիսոփա),
- Նիկոլոզ Շենգելաիա (օպերատոր),
- Խաթունա Խունդաձե (պրոդյուսեր),
- Գիորգի Ճումբուրիձե (տնօրեն),
- Բաչո Օդիշարիա (Կինոկենտրոնի կինոարտադրության բաժնի ղեկավար),
- Գիորգի Ցխվեդիանի (Կինոկենտրոնի ֆիլմերի արտահանման բաժնի կրտսեր մասնագետ)։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



