Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին
СПОРТՀայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
Տղամարդկանց հավաքականը այսօր մրցում էր Չինաստանի թիմի հետ: Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։
Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։