Ճապոնիայի Հոնսյու կղզում հարյուրավոր ավտոմեքենաներ են թաղվել ձնահյուսերի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու Նագաոկա քաղաքի շրջանում հունվարի 26-ին հարյուրավոր ավտոմոբիլներ են հայտնվել ձյան ծուղակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձնահյուսերի պատճառով այնտեղ փակվել Է խճուղու 10 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ճանապարհի մաքրման համար գործի Է դրվել ծանր տեխնիկա, իշխանությունները քննարկում են բանակային ստորաբաժանումների ներգրավման հարցը:
Սաստիկ ցրտերի պատճառով վնասվել են ջրմուղները Կյուսյու, Սիկոկու կղզիների, ինչպես նաեւ Հոնսյուի բազմաթիվ բնակավայրերում: Դրա հետեւանքով առանց ջրի են մնացել 189 հազար բնակարաններ եւ ոչ մեծ մասնավոր տներ:
Ձնատեղումների պատճառով վերջին երեք օրում Ճապոնիայում զոհվել Է առնվազն ութ մարդ, տուժել են եւս 610 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



