«Խորենը գոռոզ չէ, ուղղակի բոյով է». Իշխան Ղարիբյանի շնորհավորանքը՝ Խորեն Լևոնյանի ծննդյան 41-ամյակին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանի ծննդյան 41-ամյակն է: Այդ առիթով Tert.am Life-ը զրուցել է Խորենի վաղեմի ընկերոջ՝ դերասան, ռեժիսոր Իշխան Ղարիբյանի հետ, ում հետ էլ վերջին տարիներին ստեղծեցին «Հույս» թիմը:
«Խորենի հետ ծանոթացել ենք թատերականում, դեռ մեր ուսանողական տարիներին՝ 2000-ականների ամենասկիզբն էր: Այդ ժամանակ շատ մոտ էինք, հետո ամեն մեկս գնաց մեր ճանապարհով, ինքը կինոյի մեջ խորացավ, ես գնացի թատրոնի ուղղությամբ:
Քովիդի ժամանակ սկսեցինք ինչ-որ բաներ անել, պատերազմից հետո ավելի կոնկրետացավ ու ծնվեցին երգերն ու ալբոմը: Այդ օրվանից անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ ենք: Մեր թիմը կոչվում էր «Հյուս», Խորեն Լևոնյանի բենդն է: Երգերը գրում ենք ես, Տիգրան Աթայանն ու Խորենը»,- մեզ հետ զրույցում պատմեց Իշխան Ղարիբյանը:
Նա նշեց, որ Խորենի հետ վիճելը հեշտ չէ, վեճեր գրեթե չեն ունենում, քննարկումներ են լինում:
«Խորենին գրեթե 25 տարի ճանաչում եմ, բայց ամեն հանդիպումից նորովի եմ բացահայտում, անսահման, անհուն տաղանդի ու հմայքի տեր է ոչ միայն որպես դերասան, այլև՝ մարդ: Թե՛ կյանքում է նույնքան տաղանդավոր, թե՛ կենցաղում, թե՛ մարդկանց հետ շփվելիս:
Շատ հաճախ կարծիք են հայտնում, որ Խորենը գոռոզ է: Խորոն գոռոզ չէ, նա ուղղակի բոյով է: Իմ կարծիքով՝ Խորենը բացարձակ մեծամիտ չէ, եթե անգամ էդպես լիներ, ինքը իրավունք ուներ: Խորենի ծնկից մի քիչ ներքև տաղանդ ունեցողներն իրենց շատ ավելի գոռոզ են պահում»,- նշեց Իշխան Ղարիբյանն ու հավելեց.
«40-ից հետո ավելի շատ առողջության կարիք ունենք, ես Խորենին կմաղթեմ առողջություն, մնացած ամեն ինչ ունի»:
Հեղինակ՝ Անի Մնացականյան