Հութիները հայտնել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հակաօդային պաշտպանության ուժերը Դամար նահանգի երկնքում կարողացել են ոչնչացնել ևս մեկ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Այսպիսի հայտարարություն է արել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը շարունակում են դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիային և նրանց թշնամական գործողություններին, մեր ՀՕՊ համակարգերին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական գործողություններ էր իրականացնում օդային տարածքում»,- ասել է Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Հութիների խոսնակը նշել է, որ սա MQ-9 Reaper երրորդ անօդաչու թռչող սարքն է, որը ապստամբները խոցել են վերջին շաբաթվա ընթացքում։ Մերձավոր Արևելքում լարվածության աճից ի վեր հութիներին հաջողվել է ոչնչացնել այս մոդելի 10 անօդաչու թռչող սարք, հավելել է Սարիան։