«Մարիայի կյանքը չէր փչանա, եթե մայրը ժամանակին չմտածեր՝ ինչ կմտածեն ուրիշները». «Մարիա» նոր սերիալը ATV-ի եթերում կլինի այսօր
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր, ATV-ի եթերում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնելու նոր՝ «Մարիա» հեռուստասերիալը: Պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսորը՝ Քաջայր Հակոբյանը, սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
««Որբերը» սերիալից սկսած ես ու Ելենա Արշակյանը միշտ բերում ենք երեխաներ, ովքեր հեռուստադիտողին անծանոթ են, անփորձ ու նորավարտ, նրանք հետո տարբեր նախագծերում են ներկայանում: Կարևորում ենք ամեն նախագծում 1-2 հոգու անպայման շանս տալը, հետո արդեն իրենք իրենց ճանապարհը գտնում են:
Այս դեպքում շանսը տվել ենք Վահեին Վարդանյանին, ով առաջին անգամ է նկարահանվում ու վստահ ենք, որ սիրված ու ճանաչված դեմք է դառնալու»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը:
Գլխավոր հերոսուհուն՝ Մարիային մարմնավորում է դերասանուհի Թամարա Սահակյանը, դերասանական կազմում ընդգրկված են Արև Սանթրոսյանը, Դիանա Խերանյանը, Էրվին Ամիրյանը, Հայկ Դարբինյանը, Իննա Կարապետյանը և այլք: Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ սերիալի միջոցով փորձել են շատ կարևոր խնդիր բարձրացնել:
«Սերիալը բարձրաձայնում է բռնությունն ընտանիքում թեման, որն այսօր շատ տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Խնդիրը հիմնականում լռելն ու վախենալն է: Մենք որոշել ենք սյուժետային գծին զուգահեռ ցույց տալ, որ պետք չէ վախենալ, որ ավելի վախենալու է լռել ու չխոսել դրա մասին, ու հասնել նրան, որ մի օր դա վերջանա որևէ մեկի համար մահով:
Ֆիլմի սյուժեն Մարիայի մասին է, ով փորձում է իր կյանքը դասավորել, ում կյանքը փչացել է հենց այն պատճառով, որ մայրը ժամանակին վախեցել է թողնել այն տղամարդուն, ով իր կյանքը փչացրել է, բռնության է ենթարկել: Մարիան դրա զոհն է դարձել: Ֆիլմով նաև ուզում ենք ասել, որ երբեք պետք չէ ասել՝ հանուն երեխաների եմ դիմանում, որովհետև քանի երեխա կարող էր երջանիկ մեծանալ, եթե մայրիկը ժամանակին չմտածեր՝ ինչ կմտածեն ուրիշները, այլ մտածեր իր երեխայի մասին»,- ամփոփեց Անահիտ Մխիթարյանը: