Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան. «Հետք»

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում չկա որևէ գերատեսչություն, որ Հայաստանի աղակալած հողատարածքների ընդհանուր մակերեսի և դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենա, գրում է «Հետք»–ը։

Կայքը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունն ուղղորդեց Էկոնոմիկայի նախարարություն՝ ասելով, որ գյուղատնտեսական հողերի կառավարման հարցով այդ մարմինն է զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարությունն ուղղորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա»  ՓԲԸ։ Վերջինս էլ տեղեկություն տալու համար մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա հայտնեց, որ չունեն տեղեկատվություն աղակալած հողերի վերաբերյալ։ Պետական մակարդակով աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ ծրագրեր չեն իրականացվում։

Աղակալումը հողում հանքային աղերի կուտակումն է, որը հիմնականում բնորոշ է անապատային կամ կիսաանապատային ցածրավայրերի հողերին։

Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը ներկայացրեց բնական (առաջնային աղակալում) կամ մարդածին (երկրորդային աղակալում) գործոններով պայմանավորված աղակալման գործընթացները։ «Առաջնային աղակալած հողերը հիմնականում ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ։ Հողերը վերականգնելու համար պետք է քիմիական մելիորանտ և լվացում իրականացնել, որոնք թանկարժեք պրոցեսներ են։ Երկրորդային աղակալումն առաջանում է մարդու սխալ գործունեության հետևանքով։ Առանց ջրի քիմիական կազմը իմանալու՝ աղ պարունակող ջրով ոռոգում իրականացնելու արդյունքում»,- ասաց գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Նա նշեց որ աղակալած հողերը հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ մյուս մարզերում քիչ քանակությամբ են։

Արարատի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Արարատի մարզում 341,2 հա աղակալած համայնքային հող կա, այդ թվում՝ Շահումյան բնակավայրում՝ 152 հա, Փոքր Վեդիում՝ 110 հա, Արարատ գյուղում՝ 24.2 հա և Նոյակերտում՝ 55 հա։

Արմավիրի մարզպետարանի տվյալներով՝ մարզում կա ընդանուր 1285,22 հա աղակալած հող, որից 883,62 հեկտարը մասնավոր է։ Արմավիրի մարզի աղակալած հողերը հիմնականում Մեծամոր և Արաքս համայնքներում են։

Մարզպետարաններից նաև հայտնեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերում 2022 թվականից մինչ օրս աղակալած հողերի վերականգնողական ծրագրեր չեն կատարվել։

Աղակալած հողերի մասին տվյալները հակասում են իրար

2022թ.-ին աղակալած հողերի վերաբերյալ նույն Արմավիրի և Արարատի մարզպետարանները այլ տվյալներ էին փոխանցել Հետքին։ Ըստ այդմ՝ Արմավիրի մարզում առկա էր 2626 հա աղակալած հող, իսկ Արարատի մարզում՝ 1500 հա։

Արմավիրի մարզպետարանի Գյուղվարչության բաժնի պետ Արթուր Այվազյանն ասաց, որ  չեն տիրապետում այդ տվյալներին և ուղղորդեց Հողաշինության բաժին։ Հողաշինության բաժնի մասնագետ Սեդա Չալյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղվարչությունն է տրամադրել առկա տվյալները, և չի կարող ասել՝ երկու տարվա ընթացում 1340,78 հա աղակալած հողերի տարբերության պատճառը։

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մասնագետ Շողիկ Առուստամյանը նշեց, որ մեզ տրամադրել են խիստ աղակալած հողերի քանակը, և 2022թ․ տրամադրած աղակալած հողերի քանակը հիմա էլ առկա է, դրանք միջին կամ քիչ աղակալած հողերն են, որոնք օգտագործվում են։ Արարատի մարզպետարանի Հողաշինության վարչության պետ Ոսկան Միսակյանն էլ ասաց, որ մարզում աղակալած հողերի մակերեսը 341,2 հեկտար է, աղակալած այլ հողեր չկան։

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում աղակալած հողերը չեն ոռոգվում

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Զաքար Զաքարյանի 5500քմ աղակալած հողատարածքը երկար ժամանակ է` չի մշակվում։

«Գյուղի ներքևի հատվածում ոռոգում չկա, իսկ աղակալած հողերը պետք է նորմալ ջրել, լվանալ։ Եթե գոնե ոռոգում լինի, մնացած վերականգնողական աշխատանքները կանեմ»,- ասում է Զաքարյանը։

Տնամերձ 500 քմ հողատարածքում ջերմոց է հիմնել, մինչ այդ հողը տարել է Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն, որտեղ տեղեկացրել են, որ հողում աղի տոկոսն այնքան բարձր է, որ բերք չի ստանա։

«Ցածր, անորակ բերքատվություն, պտուղը վրան չորանում է, ուրիշները մի քանի անգամ հավաքել են, անիմաստ է ինչ-որ բան ակնկալելը, 600 հազարից ավելի գումար եմ ծախսել։ Մի քանի օր առաջ քամին քշել է վրայի ծածկը, էլ ոչ մշակում եմ, ոչ էլ կաթիլային տարբերակով ջրում»,- հավելում է նա։

Տարոնիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշում է, որ տնամերձ աղակալած հողատարածքները ներառված չեն գյուղի ընդհանուր աղակալած հողերի մեջ։ Հավելեց, որ գյուղում աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ պետական ծրագրեր չեն կատարվել։

 

Տարոնիկ գյուղի բնակիչ Մխիթար Ավագյանը պատմում է, որ Խորհրդային Միության տարիներին աղակալած հողերը մելիորացնում էին և տրամադրում գյուղացիներին։

«ԽՍՀՄ-ի ժամանակ հողերը մելիորացնում էին, տալիս համայնքներին։ Առաջ ներկայիս աղակալած հողերի տարածքներում բամբակ, բրինձ են մշակել, հողը դարձրել են բերրի։ Մեծամոր հնագիտական տարածքի հողերը լրիվ մշակովի են եղել, իսկ հիմա անապատների են վերածվել»,- ասում է Մխիթար Ավագյանը։

Աղակալած հողերի վերականգնման մեթոդներ կան, իրականացնողներ՝ ոչ

Աղակալած հողերը բերրիացնելու համար վերականգնողական աշխատանքներ պետք է իրականացնել, սակայն գործընթացը ծախսատար է։ Գիտական կենտրոնների մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները՝ գտնելու հողերը վերականգնելու արդյունավետ և պակաս ծախսատար տարբերակներ։

Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի  հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը նշում է, որ աղի բարձր պարունակության դեպքում առանց քիմիական մելիորանտների հողը հնարավոր չէ վերականգնել։ «Աղակալած հողերը հիմնականում տարածված են Արարատի և Արմավիրի մարզերում։ Արարատյան դաշտում աղակալած հողերը խիստ աղային խայտաբղետ կազմ ունեն։ Այս հողերը ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ, ինչի հետևանքով չենք կարող առանց քիմիական մելիորանտների մելորացնել»,- ասում է գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Վերջին տարիներին կենտրոնն ուսումնասիրում է թափոններից և հանքանյութերից մելիորանտներ ստանալու գործընթացը, դրական արդյունքներ կան։

Գիտական կենտրոնում հետազոտում են հողի բաղադրությունը, նաև խորհրդակցություններ անցկացնում տնտեսվարողների հետ։ «Կենտրոնը պայմանագրային աշխատանքներ է իրականացնում ֆերմերների տնտեսությունների հետ։ Տնտեսվարողները դիմում են մեզ, որ այգին չորացման եզրին է, և հետազոտությունների արդյունքում պարզում ենք, որ հողը աղակալած է, իրենց առաջարկում ենք հետագա քայլերը»,-  պատմում է Արևիկ Էլոյանը։

Ագրարային համալսարանի ջրային համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սահակյանը մի քանի տարբերակ է առաջարկում առաջնային աղակալած հողերի վերականգնման համար։ Նա և այլ գիտաշխատողներ ապացուցել են, որ կոնյակի թափոն բարդայի միջոցով հնարավոր է վերականգնել աղակալած հողերը։

«Երկու տարի փորձերի միջոցով ապացուցել ենք և ծրագիր մշակել, որ քիմիական մելիորանտ կարող է ծառայել կոնյակի թափոն բարդան, որն ամեն տարի արտադրվում է 100 հազար տոննա։ Լոկալ եղանակով մելիորացնելու դեպքում մոտ 20 հա ամեն տարի կմաքրենք։ Փոխադրումը ևս առաջարկել ենք։ Գործարանային պայմաններում հետադարձ գոլորշիների միջոցով կարող ենք ստանալ հինգ անգամ խտացված բարդայի խտանյութ, որը թույլ կտա հեշտ տեղափոխել»,- ասում է Սամվել Սահակյանը։

Երկրորդը էլեկտրոմելիորացիայի տարբերակն է։ «Լոկալ տարածքների մելիորացիայի դեպքում էլեկտրաէներգիայի մեծ ծախս չի պահանջվում։ Արեգակնային շարժական կայաններ կարող են օգտագործել։ Այս մելիորանտը համարվում է էկոլոգիապես մաքուր և կարող է այդ տարածքները մելիորացնել»,-ասում է նա։ Երրորդ տարբերակը ծծմբական թթու ստանալն ու որպես մելիորանտ օգտագործելն է։

 «Ունենք պղնձամոլիբդենային գործարաններ, որտեղ մեծ քանակությամբ ծծումբ են արտանետում։ Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ստանալ ծծմբական թթու և օգտագործել այդ հողերի մելիորացման համար»,- հավելում է Սամվել Սահակյանը։

Բոլոր տարբերակների դեպքում էլ, նրա կարծիքով, խնդրի արդյունավետ լուծումը լոկալ տարածքների մելիորացումն է, այգիներ հիմնելը՝ կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества