Ռուսաստանին անհրաժեշտ է նախազգուշացնել Զանգեզուրի միջանցքի և մեր շահերի մասին. Իրանցի պատգամավոր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմադին հայտարարել է, որ արտաքին քաղաքական գործիչներից ակնկալվում է լուրջ դիրքորոշում Ռուսաստանի հայտարարությունների առնչությամբ և անհրաժեշտ նախազգուշացումներ անել Զանգեզուրի միջանցքի և Իրանի շահերի վերաբերյալ, գրում է իրանական ISNA գործակալությունը։
«Այն դիրքորոշումը, որ ռուսները վերջերս առաջ քաշեցին Զանգեզուրի և ավելի վաղ՝ Պարսից ծոցի (երեք) կղզիների քննարկման վերաբերյալ, ճիշտ չէ։
Հետևաբար արտաքին քաղաքականության պատասխանատուներից ակնկալվում է լուրջ դիրքորոշում և անհրաժեշտ նախազգուշացումներ այդ հարցի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերի առնչությամբ»,- նշել է պատգամավորը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live