Վերին Լարսը կրկին դժվարանցանելի կլինի․ վարորդները բողոքում են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի մաքսակետը սեպտեմբերի 18-ից երկու ուղղություններով օրական մի քանի ժամով ժամանակավորապես կփակվի:
MediaHub-ին բազմաթիվ վարորդներ ահազանգում են, թե պայմանավորված անցակետի ժամանակավորապես փակման հետ՝ կուտակումներ և հերթեր կառաջանան, հատկապես բողոքում են բեռնատարների վարորդները, քանզի կուտակում առաջանալու դեպքում ամենաշատը տուժում են հենց նրանք։
«Եթե ամեն օր փակվի անցակետը, ապա բավականին կուտակումներ կլինեն, մենք էլ լավ գիտենք այդ կուտակումները, ամենաերկարը բեռնատարների վարորդներն են կանգնում հերթերում, իսկ ապրանքներն էլ փչանում են: Գոնե քանի ձմեռ չի, և ճանապարհները նորմալ են, կարողանայինք մի քիչ արագ անցնել Լարսը»,– նշեց ահազանգած վարորդներից մեկը։
MediaHub-ը կապ հաստատեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ, որը հաստատեց՝ սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ն ամեն օր առավոտյան ժամը 05:00–ից մինչև 9:00–ը Վերին Լարսի անցակետը՝ և՛ վրացական, և՛ ռուսական կողմերը փակ են լինելու, վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու թունելի հատվածում։
Սպասվող կուտակումների մասով էլ Հակոբյանն ասաց. «Հնարավոր է կուտակումներ առաջանան, բայց ինչքանով կհասցնեն այդ կուտակուները մաքրել, չեմ կարող ասել»։
Հարցին, թե այս պահին ինչ վիճակ է, Հակոբյանն արձագանքեց. «Այժմ կուտակումներ չկան Վերին Լարսում, օրվա տարբեր ժամերին ընդամենը կարող են ինչ–որ հերթեր առաջանալ»։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live