Բլինքենը մեկնում է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին մեկնում է Եգիպտոս, որտեղ կփորձի առաջ մղել Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու ջանքերը, ինչպես նաև ամրապնդել երկկողմ կապերը Կահիրեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվել. լիբանանյան «Հեզբոլլահ»-ը խոստացել է հակահարված տալ Իսրայելին՝ երկրին մեղադրելով սեպտեմբերի 17-ին խմբավորման հազարավոր փեյջերներ պայթեցնելու մեջ, որը 9 զոհի և 3000 վիրավորի պատճառ է դարձել։
Իսրայելը հրաժարվել է պատասխանել պայթյունների վերաբերյալ հարցերին:
Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք Լիբանանում տեղի ունեցած միջադեպը կազդի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վրա։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ լարվածությունը նվազեցնելու միջոցը դիվանագիտությունն է:
Միլլերի խոսքով՝ Եգիպտոսի պաշտոնյաների հետ Բլինքենի հանդիպումների օրակարգում հիմնականում այն է, թե ինչպես հասնել առաջարկի, որին կհամաձայնի ինչպես Իսրայելը, այնպես էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։
Այս ուղևորության ընթացքում Բլինքենը չի այցելի Իսրայել, ինչն առաջին նման դեպքն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում տարածաշրջան կատարած նրա այցերի ժամանակ։