Արևմուտքում կան ստատուս քվոն խախտելու հարցում Ադրբեջանի նկրտումները խթանելու ազդեցիկ աջակիցներ. Արման Մելիքյան
МЕЖДУНАРОДНОЕԵրեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Անդրադառնալով ներկայացված հակահայկական բանաձևերին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, այդ երկու բանաձևերն էլ հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու ընդգծված միտում են պարունակում: Ըստ պարոն Մելիքյանի՝ դրանք ակնհայտորեն միակողմանի, ադրբեջանամետ քաղաքական ուղղվածություն ունեն:
«Բացառում եմ զեկույցների հեղինակների միամիտ կամ անմեղսունակ լինելու տարբերակը: Դատելով ամեն ինչից՝ նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ կրակի հետ են խաղում: Հետևաբար, կարելի է միանգամայն հավանական համարել այն, որ Արևմուտքում կան առկա ստատուս քվոն խախտելու հարցում՝ Ադրբեջանի նկրտումները գործնականորեն խթանելու գաղափարի ազդեցիկ աջակիցներ»,- հավելել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ԵԽԽՎ-ին: «Կոչ ենք անում քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խաթարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունից Մինսկի խմբի ստացած մանդատը կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»,- նշված է հայտարարության մեջ:
Խոսելով հայտարարության մասին՝ Արման Մելիքյանը նշեց. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարելի է գնահատել՝ որպես ստատուս քվոյի խախտմանն ուղղված այդ գործընթացին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնակից չլինելու վկայություն-ապացույց, թեև, իրականում, այս կարգի համատեղ ակցիաները միշտ չէ, որ համարժեքորեն արտացոլում են առկա իրողությունները»: Այնուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ այս գործընթացի նախաձեռնողների համար այս պահին կարևոր է կրքերը թեժացնել՝ առանց հարցին որևէ գործնական լուծում տալու: «Ուստի չեմ զարմանա, եթե նշված բանաձևերի քննարկումն այս նստաշրջանում համապատասխան բանաձևերի ընդունմամբ չավարտվի և հանգուցալուծումը հետաձգվի առնվազն մինչև հաջորդ նստաշրջանը»,- իր խոսքը եզրափակեց Արման Մելիքյանը:
Լևոն Փանոսյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



