«Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասին (տեսանյութ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հաճելի լարվածություն էր, դա այն լարվածությունը չէր, որ դու պատրաստ չես կամ թերի բաներ կան, դա ցանկացած արտիստի ուղեկցող հաճելի լարվածություն է, որը պետք է միշտ լինի»,- խոսելով «Նոր ալիք» մրցույթի ժամանակ կուլիսներում ունեցած լարվածության մասին՝ «Իրավունք»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Հակոբյանը:
«Շփվեցի մեծանուն երգիչների հետ՝ Կիրկորով, Գազմանով, Կրուտոյ, այնպիսի մարդիկ, որ մանկուց հիացել եմ եղել և միշտ պատկերացնում էի, որ կգա մի օր ու կտեսնեմ նրանց:
Եթե ունես նպատակներ ու երազանքներ, պետք է անդադար աշխատես, վստահորեն կարող եմ ասել, որ կկատարվի: Հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, բայց դրան պետք է գումարես անդադար աշխատանքը, որ հաջողես»:
Խոսելով ամուսնության առաջարկության մասին, Անահիտը պատմել է, որ դա տեղի է ունեցել 1 տարի առաջ, իր ծննդյան օրը:
«Նժդեհն այնպես էր կազմակերպել, որ մենք ըստ սցենարի պետք է միասին ջուրը նետվեինք, բայց քանի որ իմ ոտքը սայթաքեց, այդ պահը չստացվեց: Ես չէի սպասում, տեսանյութում էլ երևում է, որ ես գեղեցիկ զգեստիս վրայից հագել եմ վերնաշապիկ, ծնունդս արդեն ավարտվել էր, ժամը 11:30 էր երևի, երբ տեղի ունեցավ առաջարկը, շատ ուրախալի էր:
Չեմ կարող ասել, երբ կլինի ամուսնությունը, Աստված ինչպես կկամենա, և ինչպես կտանի ճանապարհը, այդպես կլինի: Ամեն բան թողնում եմ Աստծուն»,- ասել է երգչուհին: