Ինչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գլխավոր քարտուղարից Արդարադատության փոխնախարար դարձած Սիրվարդ Գևորգյանը՝ նույն ինքը Սիվիկ Գևորգյանը, համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ անունն անգամ փոխել է իշխանության սրտով լինելու համար։
Համաձայն Սիրվարդ կամ Սիվիկ Գևորգյանի՝ 2024 թվականին ներկայացված 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի՝ նա ունի 2 անշարժ գույք, որոնց տվյալները պաշտպանված են կամ նրբորեն թաքցված։
Սեփական գույքը թաքցրել է փոխնախարարը, սակայն հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում մի բնակարան բազմաբնակարան շենքում, որը փաստացի իրեն չի պատկանում։
ԱՆ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Գևորգյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 334 հազար դրամ և 7 դոլար։
Փոխնախարար Գևորգյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 27 հազար դրամ։
Որպես տարեկան եկամուտ Գևորգյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացել է 13 մլն 118 հազար դրամ։
Էմմա Միքայելյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live