Հռոմի պապը մերժել է Մակրոնի՝ Փարիզ մեկնելու և Աստվածամոր տաճարի վերաբացմանը պատարագ մատուցելու հրավերը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզ մեկնելու և Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) վերաբացման կապակցությամբ պատարագ մատուցելու հրավերը:
«Ես չեմ գնա Փարիզ», - հակիրճ ասել է պոնտիֆիկոսը լրագրողների հարցադրմանն ի պատասխան:
Ըստ Le Figaro-ի՝ սա վկայում է Ֆրանսիայի նկատմամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «սառը վերաբերմունքի» մասին:
Պարբերականը հիշեցնում է, որ տարիներ առաջ Մարսել գալուց կաթոլիկների հովվապետը պնդել էր, որ «գնում է Մարսել, այլ ոչ թե Ֆրանսիա»։ Նույնը նա ասել էր 2014 թվականին Ստրասբուրգում Եվրախորհրդարան կատարած այցի ժամանակ։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը: Տաճարը փակվել էր հինգ տարի առաջ՝ խոշոր հրդեհի պատճառով: