Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. ԱԽՔ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա շեշտեց՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծավալի է մեծացել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը:
«Նախկինում եղած խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։
Այս թիվը, որ ես նշում եմ, բերել է իր հետ բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու է մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու ՀՀ ապահովման ճարտպետության կառուցմանը»,- ընդգծեց Գրիգորյանը: