Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես ընդամենը հանգիստ կյանք եմ ուզում, իսկ ինձ ասում են՝ չէ, դու դրա իրավունքը չունես, քանի որ երկիրդ խրված է հոգսերի ու ցավերի մեջ։ Ասում եմ՝ ախր առանց այդ էլ ամբողջ երիտասարդությունս, ապրածս կյանքը տվեցի երկրին՝ մի բուռ հանգստության համար, մի քիչ մարդավայել կյանքի համար, հիմա ինչի՞ չունեմ իմ վաստակը»։

Գրքից բացված պատահական էջ է, բայց որքան հաճախ են մեզանից շատերն այս մտքերն ունենում: Իսկ ե՞րբ է գալու մեր հանգիստ ապրելու ժամանակը: Չգիտեմ՝ Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպում կգտնե՞նք այս հարցի պատասխանը, թե՞ ոչ, բայց գիրքը, վստահաբար, մտորելու առիթ կդառնա: Որպես նախաբան մեջբերված հատվածը Չարխչյանի նոր՝ «Երկիր անավարտ» վեպից է, որի շնորհանդեսն օրերս կայացավ: Ընդունված է ասել՝ գիրքը հանձնվեց ընթերցողների դատին: Իսկ ընթերցողներն իրականում խիստ դատավորներ են, եթե ընդունեցին հեղինակի գիրը, ապա անդավաճան կմնան նրան, եթե ոչ, ուրեմն կմերժեն առհավետ: Գրքի շնորհանդեսի բազմամարդությունը և հեղինակին հարցեր տալու ցանկությունն այս դեպքում փաստում էին առաջինի մասին: Ընթերցողները գիտեին, թե ուր են եկել ու վստահ էին, որ իրենց հետ հերթական արժեքավոր գործն են տուն տանելու: Չարխչյանը, սակայն, կարծում է, որ գրքի տպագրումն իրադարձություն է միայն հեղինակի համար:

«Մյուսների համար ուղղակի դրվագ է»,-ասում է նա: Մեջբերում է վիճակագրությունը. ամեն տարի Հայաստանում մոտ 2500 գիրք է տպագրվում, օրական միջին հաշվով վեցից յոթ գիրք: «Գիրքը իրադարձություն կարող է դառնալ այն դեպքում, երբ ընթերցողը կգնահատի այն կամ չի գնահատի: Այս պահից սկսած՝ այս գիրքը այլևս իմը չէ, այլ ձերն է: Գրքի ճակատագիրը դուք եք որոշում: Այդ իմաստով ես և՛ կախման մեջ եմ ձեզանից, և՛ նաև զգացված պետք է լինեմ, եթե ուշադրություն դարձնեք նրան»: Հեղինակը նաև նշում է, որ ավարտելուց հետո երբեք իր գրքերը չի կարդում: «Եթե սկսեմ կարդալ, քանդուքարափ կանեմ, վախենում եմ ձեռք տալ: Իմ մտերիմները գիտեն, որ գիրքն ավարտելուց հետո բոլոր ձեռագրերն այրում եմ, իրենից որևէ հիշողություն չպետք է մնա, որպեսզի չխանգարի հաջորդին»: Հեղինակներին ամենաշատ տրվող հարցերից մեկը կանխեց նա՝ ինչի՞ մասին է գիրքը:

«Ե՛վ գիտեմ, թե ինչի մասին է գիրքը, և՛ չեմ ուզում այդպես ներկայացնել: Ինձ համար գիրքը մասին չի լինում: Գիրքը կարող է լինել ինչ-որ բանի համար, ինչ-որ բանի նպատակով, ինչ-որ բանի ուղղված: «Մասինը» մի քիչ սյուժետային դրսևորում է, գիրքն իմ մասին է, ձեզանից յուրաքանչյուրի, փողոցում քայլող ամեն մի անցորդի, մեր աշխարհի ու մեր երկրի մասին է: Մեր ժամանակներն ու մեր օրերն են գրքում, նաև ժամանակի երեք չափումները՝ անցյալը, ներկան, ապագան: Այս գրքում մարդիկ են, որոնց նկատմամբ հեղինակը ո՛չ համակրանք ունի, ո՛չ հակակրանք»,-ընդգծում է նա: Նշում է՝ եթե ընթերցողը գրքի հերոսների տեսքով ինչ-որ մարդկանց նախատիպեր գտնի, ապա նա չի հերքի այդ փաստը, ուղղակի կնշի՝ ցանկացած համընկնում պատահականություն է: «Կտեսնեք իրադարձություններ, որոնց մասնակից եք եղել, բայց ես կրկին կասեմ, որ դա պատահականություն է, որովհետև կյանքում ամեն ինչ շրջանաձև պտտվում է բոլոր ժամանակների մեջ: Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ նահանջ կա:

Բայց այդ նահանջն առողջացնող նահանջ է ու դադար, որը մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել այն ճանապարհը, որ մենք անցանք, հասկանալ, թե որտեղ վրիպումներ թույլ տվեցինք, որտեղ էին մեր սխալները, որտեղ էին փլուզումների ու աղետների պատճառները: Երբ ջրերը կուտակվում են, հետո գալիս է մեկ կաթիլ, որը վերածում է ավերիչ հեղեղի, այն սրբում, տանում է ամեն ինչ: Բայց այդ մեկ կաթիլը երբեք չի մտածում, որ մեղավորը ինքն է եղել: Երբեմն մենք ենք այդպես ապրում: Երբեմն ասում ենք, որ մեր փոքրիկ արարքները, գործողությունները որևէ անդրադարձ չեն կարող ունենալ գլոբալ իրադարձությունների վրա, բայց ունենում են: Որքանո՞վ ենք կարողանում ընդունել մեր մասնակցությունն այդ ամենին: Դրա համար մեր երկիրն անավարտ է մնում: Մենք սիրում ենք մեր երկիրը, պատեր ենք շարում, բայց այդ պատերը փլուզվում են, որովհետև պարզվում է, որ սխալ շարեցինք, չլսեցինք մեկս մյուսին, համերաշխ չեղանք այդ տունը կառուցելիս»:

Հեղինակը երեք ու կես տարի գրել է այս վեպը: «Եթե հիմա այդքան հետ գնանք ու հիշենք, թե ինչ ժամանակներ էին, կհասկանաք, թե ինչ ասել է գիրք գրել: Ամեն առավոտ արթնանում ես, անիծում քո կյանքը, քո ժամանակը, մտածում՝ ո՞ւմ համար գրեմ այս գիրքը, ինչի՞ համար, երբ աչքիս առաջ այսպիսի ողբերգություններ ու աղետներ են կատարվում»: «Փաստի» դիտարկմանը, թե ո՞րն էր այդ ծանր օրերում հեղինակի ուժի աղբյուրը, նա այսպես է արձագանքում. «Վերջին տարիներին մեծագույն էներգիայի աղբյուր ունեմ՝ իմ թոռներն են: Ամեն օր՝ առավոտից մինչև երեկո, նրանց ներկայությունն ապրեցնում է, հույս ներշնչում, որ ամեն բան կարգավորվելու է: Շատ կառչած եմ այդ հույսից, նրանցից, նրանց մեջ եմ տեսնում ցանկացած լավ բանի շարունակականություն»: Բազմաթիվ հարցերին զուգահեռ նաև գրական միջավայրին վերաբերող հարց է հնչում:

Հովիկ Չարխչյանն ընդգծում է՝ Հայաստանում, ցավոք, չկա այն գրական միջավայրը, որը յուրաքանչյուր գրող կերազեր: «Չկա տարբեր պատճառներով: Հենց այդ միջավայրի բացակայությունն իր հետ բերում է նաև լավ գրականության բացակայություն: Ֆիլմեր են նկարվում, գրքեր գրվում, բայց թռիչքը չկա: Այսօր գրում ենք այնպիսի արձակ, ինչպիսին սրանից հիսուն տարի առաջ արդեն գրել են: Մենք դոփում ենք տեղում, այնքան ենք դոփել, որ տեղում փոս է ձևավորվել, և մենք հայտնվում ենք այդ փոսում: Դրա պատճառը նախ գրողն է: Գրողը պետք է դաստիարակի գրական միջավայրը»,-եզրափակում է նա: Իսկ վերջում մտերմիկ զրույց հեղինակի հետ, գրքերի մակագրություն, լուսանկարներ և շուտ տուն հասնելու և րոպե առաջ «Երկիր անավարտը» կարդալ սկսելու ցանկություն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики