Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատ քաղաքում՝ «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր.Տեսանյութ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Հայկ Կարախանյանի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Զոհրաբ Առաքելյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Առաքելյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 78-ամյա Մարտիրոս Գյոզալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել բնակչի կիսակառույց շինության մոտ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նաիրի Մկրտչյանն ու Նարեկ Բաբայանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի