Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինա է ժամանել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սեպտեմբերի 20-ին ժամանել է Կիև։ Սա նրա արդեն ութերորդ այցն է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում կատարելով նրք Twitter-ին։
«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում այն ժամանակ, երբ շուտով սկսվում է ջեռուցման սեզոնը, և Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները», - գրել է նա:
Նրա խոսքով, ԵՄ երկրները կօգնեն Ուկրաինային իր համարձակ ջանքերում։
«Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու եվրոպական աջակցությունը։ Ձմեռվան պատրաստվելուց մինչև պաշտպանություն, անդամակցությունից և G7-ի վարկերի առաջընթացից»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սեպտեմբերի 20-ին կժամանի Ուկրաինա։ Այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 160 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռանն ընդառաջ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար։ Գումարի մի մասը կտրամադրվի ռուսական սառեցված ակտիվներից։