Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակաhարություն՝ Երևանի կենտրոնում. վիրավnրներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ: Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:
Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Լյուդվիգ Գևորգյանի գլխավորությամբ արդեն պարզել են ենթադրյալ վիրավորների ինքնությունը ու մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, նշված վայրից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Վիրավորներին էլ մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են 2 հարազատ եղբայրներ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live