Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը մնում է տարածաշրջանի «իզգոյ»․ ի՞նչ պետք է Հայաստանը սովորի Վրաստանից

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանում հետաքրքրիր զարգացումներ են սպասվում, և շատ երկրների, հատկապես տարածաշրջանային, ուշադրությունը կենտրոնացած է այս երկրի վրա: Հոկտեմբերի 26–ին տեղի են ունենալու Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, և «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է Հարավային Օսիայից ներողություն խնդրել 2008 թվականին տեղի ունեցածի համար: Ըստ քաղաքագետների՝ նա բավականին ռուսամետ քաղաքականություն է վարում։ 

Եվ վերջին իրադարձություններն էլ մեր հարևան երկրում կարծես այդ մասին են խոսում, որ Վրաստանը փորձում է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը: Օրինակ՝ սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունը։

Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիությունը զգուշացում է արել Վրաստանին, որ այդ երկիրը կարող է զրկվել վիզային ռեժիմից։

Արդյոք այս ամենից հետևում է, որ տարածաշրջանում Հայաստանի հարևան երկրները Ռուսաստանի հետ բավականին լավ հարաբերություններ ունեն կամ ձգտում են դրանք բարելավել, նույն Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ԲՐԻԿՍ-ի անդամ լինել, Իրանը այդ բախտին ավելի մոտ է՝ նա, մի շարք երկրների հետ միասին, հրավիրված է 2024թ․ հունվարի 1–ից լինել ԲՐԻԿՍ-ի անդամ, ահա Վրաստանն էլ, կարծես, փոխում է արտաքին կողմնորոշումները: Հայաստանը, Փաշինյանի խոսքով, չի էլ դիտարկում այդ հեռանկարը։ 

Արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը ավելի ռուսամետ է դառնալու, ինչպես նախտաեսում են որոշ քաղաքագիտական շրջանակներ, ինչը Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությամբ, կդարձնի տարածաշրջանի «իզգոյը»։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:​​​​​​

Վերջինս համաձայն չէ այդ տեսակետի հետ.

«Ես համաձայն չեմ, որ Վրաստանը կդառնա ռուսամետ: Վրաստանը բավականին ինքնուրույն քաղաքականություն է վարում՝ ելնելով իր շահերից, և եթե իշխանությունը չփոխվի, ինչի հավանականությունը չնչին է, ապա Վրաստանը կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Իսկ ինչ վերաբերում է այն անձնավորությանը, ով ղեկավարում է Հայաստանը, ապա ինքը պահի քաղաքականություն է վարում, տնտեսապես էլ կախված է Ռուսաստանից նաև ստրատեգիական ոլորտներում ՝ նավթ, գազ, ինչպես նաև պարենի հարցով»,– ասաց Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը վարում է մանիպուլյատիվ քաղաքականություն․ այսինքն, ռեալ տնտեսական հարաբերությունները խորացնում է, իսկ հռետորաբանությամբ՝ հակառուսական ելույթներ է ունենում։ Ըստ Դանիելյանի՝ «դեղին մամուլի լրագրողը դեղին քաղաքականություն է վարում»։

Անդրադարձավ նաև Իվանիշվիլիի պատրաստակամությանը ներողություն խնդրել օսերից.

«Այո՛, Իվանիշվիլին ասել է, որ կխնդրի, սակայն, ելույթն ավարտվել է «կեցցե՛ միացյալ Վրաստանը» շեշտադրմամբ՝ նկատի ունենալով Հարավային Օսիան և Աբխազիան: Այսինքն, ինքը ճիշտ քաղաքականություն է վարում։ Վրաստանի իրական ղեկավարը՝ Իվանիշվիլին, որը պաշտոն չի զբաղեցնում, փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել, և եթե այդպիսի քաղաքականություն չես վարում, ընկնում ես այս կամ այն ազդեցության տակ և իրենց շահերն ես սպասարկում, իսկ ինքը հավասարակշռում է Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այն, ինչ պետք է անի Հայաստանը՝ հավասարակշռի, այլ ոչ թե մի կողմի հետ թշնամի դառնա մյուս կողմից օգտագործվելու համար: Հայաստանը Վրաստանից շատ բան ունի սովորելու»,– շեշտեց Դանիելյանը։

Վրաստանի ընտրություններից հետո ենթադրվում է, որ նախագահը նույնպես կփոխվի, ըստ քաղաքագետի՝ հարցումները ցույց են տալիս, որ գործող կառավարությունը մեծամասնություն է ունենալու, և եթե, իհարկե, ինչ–որ դեպքեր տեղի չունենան՝ կրակոցներ, այլ ֆորսմաժորային միջադեպեր, ապա ընտրություններից հետո Վրաստանը ավելի ինքնուրույն քաղաքականություն կվարի։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами