Դիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1973 թ.) արգելափակվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում և չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, որը շարունակել է ընթացքը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live