Հայր դառնալ 11 տարեկանում․ աշխարհի ամենաերիտասարդ հայրիկները (լուսանկարներ)
ЛАЙФԱյս երեխաները ստիպված էին թողնել իրենց տեսախաղերն ու դասերը, որպեսզի մեծացնեն․․․ սեփական երեխաներին։ Չէ որ նրանք աշխարհի ամենաերիտասարդ հայրիկներն են։
Շոն Ստյուարտ, հայր է դարձել 12 տարեկանում 1998-ի հունվարին Մեծ Բրիտանիայով մեկ տարածվեց ցնցող լուր՝ 12-ամյա դպրոցական Շոն Ստյուարտը հայր է դարձել։ Նրա 16 տարեկան հարեւանուհի Էմմա Վեբստերը նրանից երեխա էր ունեցել։ Ընդ որում, երբ Էմման հղիացավ, Շոնն ընդամենը 11 տարեկան էր։ Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ մտքով անգամ չէր անցնում, որ Շոնն իրենից փոքր է։

Էմմայի ծննդաբերության ժամանակ Շոնը մեկ օրով բացակայել էր դպրոցից՝ սիրելիի կողքին լինելու համար։ Սկզբում Շոնն ու Էմման միասին էին ապրում ու մեծացնում փոքրիկ Բենին, իհարկե, իրենց ծնողների օգնությամբ, սակայն 3 տարի անց Շոնը դադարեց Էմմային սիրել ու անհետացավ նրա ու երեխայի կյանքից։ Շուտով նա բանտում հայտնվեց՝ գողության համար, իսկ Էմման արագ ամուսնացավ մեկ այլ տղայի հետ։

Ալֆի Պատտեն, հայր է դարձել 13 տարեկանում Տիկնիկի դեմքով այս տղան 2009-ին՝ 13 տարեկանում, հայր դարձավ։ Երեխայի մայրը 15-ամյա Շանտալն էր, նրանք դուստր ունեցան՝ Մեյզին։

«Երբ իմացա, որ նա հղի է, մտածեցի, որ ծնողներիս հետ խնդիր եմ ունենալու։ Երեխային պահել էր պետք, իսկ ես գումար չունեի»,- հիշում է Ալֆին։ Տղան ստանձնեց ողջ պատասխանատվությունն ու դստեր ծնվելու առաջին իսկ օրվանից սկսեց խնամել նրան, ծնողները, բնականաբար, օգնում էին։ Շուտով զույգը բաժանվեց։

Միշա Նիկոյաեւ, հայր է դարձել 14 տարեկանում 2011-ին Պերմ քաղաքում 14-ամյա Միշա Նիկոլաեւը որդի ունեցավ եւ դարձավ Ռուսաստանի ամենաերիտասարդ հայրը։ Երեխայի մայրը Միշայի բարեկամուհին էր՝ 15-ամյա Նաստյան։

Իմանալով հղիության մասին՝ նրանք պատմեցին ընտանիքի անդամներին։ Երեխան ծնվեց, սակայն Միշան անհետացավ նրա կյանքից, երեխային Նաստյան է մեծացնում՝ մոր հետ։


Նաթան Ֆիշբուրն, հայր է դարձել 14 տարեկանում Բրիտանացի Նաթան Ֆիշբուրնը եւս հայր է դարձել 14 տարեկանում, սակայն ի տարբերություն մյուս հայրիկների՝ նա անչափ պատասխանատու էր եւ երեխայի մոր՝ 14-ամյա Էյպրիլի հետ հավասար կիսում էր երեխայի հոգսը։

«Ես երջանիկ եմ, որ հայր եմ, ես նրա համար ամեն ինչ կանեմ»,- ասում էր Նաթանը եւ պահեց իր խոսքը։ Աշխարհի ամենաերիտասարդ հայրը՝ ռեկորդ 2014-ին Նոր Զելանդիայից 11-ամյա մի երեխա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ հայրը՝ բոլոր ժամանակներում։ Նրա անունը չէր հրապարակվում, սակայն հայտնի էր, որ նրանից երեխա է ունեցել 36-ամյա մի կինէ երեխայի դասընկերու մայրիկը։

Նրանք մի քանի ամիս հանդիպել էին, հետո երեխան ասել էր, որ անընդհատ ուզում էր վերջ տալ այդ ամենին, սակայն չէր կարողանում։ Այն ժամանակ նորածնին սոցիալական ծառայությունները վերցրին, իսկ 36-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ հարուցվեց։




