Կոտայքում ընթացքի մեջ գտնվող բեռնատարից բազալտե քարեր են ընկել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանն, իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս, Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են:
Քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկը, գլորվելով, բախվել է տեղադրված խաչքարին ու պատվանդանին:
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live