Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում «Վրացական երազանք»-ի օգտին քվեարկելու դեպքում կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, իսկ պատերազմական հանցագործները խստագույնս կպատժվեն. նման պնդմամբ է հանդես եկել «Վրացական երազանք»-ի, հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Ռուսթավիում կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառման ժամանակ ելույթում։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
«Այո՛, «Վրացական երազանք»-ը դա երաշխավորում է, քանի որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որը աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակում, տարածաշրջանում շարունակվող ռազմական հակամարտությունների ֆոնին, անհավանական ջանքերի գնով երկրին բերեց 12 տարի շարունակական խաղաղություն: Թեև այս առումով դեռ շատ ռիսկեր և մարտահրավերներ կան, բայց ես ձեզ խոստանում եմ, որ անձամբ «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմի հետ ոչ մի գնով թույլ չեմ տա, որ Վրաստանում պատերազմ լինի և ռումբերի անձրև հորդա։ Խաղաղությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հաշվի առնելով մեր շուրջը և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, կարծում ենք, որ մոտենում է ժամանակը, երբ մենք կիրականացնենք մեր վաղեմի երազանքը և կտեսնենք Վրաստանը խաղաղությամբ միավորված», - ասել է Իվանիշվիլին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live