Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշերվանից Լիբանանից և Իրաքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Իսրայելը երկրի հյուսիսի հիվանդանոցներին կարգադրել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ: Պատճառը հրթիռների արձակումն է և լարված իրավիճակը: Բացի այդ, երկրի հյուսիսում փակվել են դպրոցները, հայտնում է timesofisrael.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը համապատասխան «մեսիջ կստանա» Իսրայելի մի շարք գործողություններից, հավելում է timesofisrael.com-ը:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք «Հեզբոլլահ»-ին հասցրինք տարբեր հարվածներ, որոնք նա չէր պատկերացնում: Եթե «Հեզբոլլահ»-ին տեղ չի հասնում մեսիջը, խոստանում եմ ձեզ՝ այն տեղ կհասնի», - ասել է նա տեսաուղերձում:
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է երկրի հյուսիսից տեղահանված իսրայելցի բնակիչներին իրենց տներն անվտանգ վերադարձնելու հարցում:
«Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել հրթիռային կրակ իր բնակիչների, քաղաքների վրա: Իսրայել պետությունը նույնպես չի կարող դա հանդուրժել»,- ասել է վարչապետը։
Մինչդեռ պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը «սկսում է զգալ Իսրայելի կարողությունների մի մասը»: Նա խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործել լիբանանյան շարժման դեմ, որպեսզի հյուսիսային Իսրայելի տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները:
«Այս քայլերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մի իրավիճակի, երբ մենք ապահով կերպով հյուսիսի բնակիչներին վերադարձնենք իրենց տները: Սա է նպատակը, սա է առաքելությունը, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա կատարվի»,- հավելել է նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live