Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց գերմանացիներին
СПОРТՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին եւ վաստակեց 17 միավոր։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Դինարա Վագներին (2452), Մարիամ Մկրտչյանը (2328) սեւերով ոչ ոքի խաղաց Սաբրինա Էլիզաբետ Պայեցի (2455) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Յոզեֆին Հայնեմանին (2316), Աննա Սարգսյանը (2364) սեւերով ոչ ոքի խաղաց Մոնիկա Լար Շուլսեի (2283) հետ։ Մրցանակային տեղերի հավակնող մյուս հավաքականների հանդիպումները դեռ չեն ավարտվել։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



