Սուրեն Պապիկյանն ու Վահե Հովհաննիսյանն այցելել են N բանակային զորամիավորում, հետևել ընթացող ինժեներական աշխատանքներին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին:
Պահպանության տեղամասը համալրված է լինելու անհրաժեշտ գույքով, զինամթերքով՝ ստորաբաժանումների մարտական հերթապահությունը, ծառայությունը, կենցաղը, հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Շրջայցի ընթացքում նախարարները հետևել են նաև թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող ինժեներական աշխատանքներին:
Այնուհետև գերատեսչությունների ղեկավարները շրջել են նաև առաջիկայում շահագործման հանձնվող մեկ այլ տեղամասի ենթակառուցվածքներում, որտեղ գրեթե ավարտված են կահավորումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը: Նախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live