Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստ է լսել «Բարսելոնայի» առաջարկը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է լրագրող Ֆերան Մարտինեսը։
Աղբյուրի համաձայն՝ Նավասը ուրախ կլիներ կարիերան շարունակել կատալոնական ակումբում, եթե հնարավորություն տրվեր, քանի որ ցանկանում է խաղալ: Կեյլորի գործակալը Ժորժե Մենդեսն է, որը մտերիմ է կապտանռնագույնների ղեկավարների հետ: Սա կարող է նպաստել գործարքի իրականացմանը: Նավասն այժմ ազատ գործակալ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» առաջին համար Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է բաց թողնել 7-9 ամիս՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) ստացած վնասվածքի պատճառով։ Գերմանացու մոտ ախտորոշվել է աջ ծնկատակի ջլի պատռվածք: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դարպասապահը վիրահատության կենթարկվի։
Աղբյուր ArmSport.am
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live