Վեդիի դպրոցում մարմնական վնասվածք ստացած 10-ամյա աղջիկն արդեն 5 օր է՝ կոմայի մեջ է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։ Տեսնելով, որ այդտեղ անզոր են, երեխային փորձում են տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին երեխայի սրտի աշխատանքը կորցնում են, կապնվում են Աշտարակի հիվանդանոցի հետ, այնտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում և տեղափոխում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Արդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։ Ոչ մի տեղից մարդի չի մոտենում, զանգում ենք դասղեկին, ուղղակի ասում, թե սրա համար ով պետք է պատասխան տա, ուր է ձեր մարդկային վերաբերմունքը, ոչինչ չի ասում։ Անգամ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը մի անգամ չեն եկել երեխային տեսակցության։ Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չի աշխատում, ուզում ենք հասկանանք ինչու հենց հիմա սկսեցին չաշխատել։
Պահանջում ենք արդար քննություն տարվի և վերջապես բացահայտվի թե իրականում ինչ է եղել դպրոցում, որ մեր բալիկը, ում կյանքի համար հիմա ամեն րոպե աղոթում ենք, նման վիճակում է հայտնվել»,– SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել է երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live