Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վախենալով իշխանությունը կորցնելուց՝ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ քաղաքագետ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թեպետ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր գործունեության ժամանակ կտրականապես քննադատում էին Սահմանադրության կայուն մեծամասնություն երաշխավորող հոդվածը, պնդում, որ այն «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումի» բաղադրիչներից մեկն է, այնուամենայնիվ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն օրերս մերժեց նախքան 2026-ի ընտրություններն այս դրույթից հրաժարվելու առաջարկը։ Հատկանշական է, որ նման կարգավորում, ինչպիսին ունի Հայաստանի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, չկա Եվրոպայի խորհդրի անդամ որևէ երկրում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ այս դրույթի պահպանումը շատ վատ է գնահատում, քանի որ սա հակաժողովրդավարական դրույթ է, և այն արհեստականորեն կարող է փոխել ժողովրդի կամարտահայտությունը։ Նրա խոսքով՝ այս դրույթը որոշակի դեպքերում իշխանության համար կարող է բոնուսների միջոցով ավելի շատ տոկոսներ ապահովել, քան նա հավաքել է ընտրությունների ժամանակ, ինչը միանշանակ հակաժողովրդավարական է և կարող է չարտահայտել հասարակության իրական տրամադրությունները։

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը պահպանում է կայուն մեծամասնության դրույթը, քանի որ վախեր ունի, որ հաջորդ ընտրություններում կարող է չվերընտրվել։ Նա շեշտեց՝ նախորդ տարի Երևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքներն իշխանությունների համար լուրջ ահազանգ էին, որ հանրության մոտ նրանց վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ու իրենք վախեր ունեն, որ 2026-ին չեն վերընտրվի ու կկորցնեն իրենց իշխանությունը։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք կայուն մեծամասնության դրույթի պահպանումը չի՞ վկայում այն մասին, որ գործող իշխանությունները շատ հարմար կերպով տեղավորվել են «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումի մեջ» և մտադիր չեն հրաժարվել դրանից՝ Արմեն Վարդանյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ շատ լավ տեղավորվել են այդ կոստյումի մեջ ու օգտվում են այն «բարիքներից», որոնք իշխանությանն են բերվում, բայց ոչ երկրին։

Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը 2026 թվականի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալու հնարավորություն չունի, սակայն հարաբերական մեծամասնություն կստանա։ «ՔՊ-ն հարաբերական մեծամասնություն կստանա, բայց այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ուժեր կհայտնվեն խորհրդարանում։ Կարող է այնպիսի մի իրավիճակ ստեղծվել, որ իրենք հարաբերական մեծամասնություն ունենան, բայց խորհրդարանում կհայտնվեն 2-3 ընդդիմադիր ուժեր, որոնց ստացած ձայների ու տոկոսների համագումարը կգերազանցի իշխանության ձայներն ու խորհրդարանում ունեցած աթոռների թիվը, արդյունքում ներկայիս իշխանությունը կպարտվի ու կոալիցիաների միջոցով այլ իշխանություն կձևավորվի։ Իրենց ամբողջ վախը սա է, այնպես որ այո՛, բացարձակ մեծամասնություն չեն կազմի, հարաբերական մեծամասնություն կունենան, բայց դա չի երաշխավորում, որ իրենք կկարողանան պահպանել իշխանությունը։ Չի բացառվում, որ նման իրավիճակում կոալիցիայի ճանապարհով այլ իշխանություն կձևավորվի»,- կարծում է։

Oragir.News-ի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գործով վերսկսված դատավարությունը վկայո՞ւմ է այն մասին, որ գործող իշխանություններն ամեն բան անում են, որ Քոչարյանը 2026-ի ընտրություններին մասնակցի և դրանք անցնեն «նախկիններ-ներկաներ» տրամաբանությամբ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իշխանությունը կարող է այս ճանապարհով փորձել իր պաշտոնավարումը ևս 1 ժամկետով հետաձգել, սակայն քաղաքականության մեջ միշտ չէ, որ նույն մեթոդով հնարավոր է մի քանի անգամ հաջողության հասնել։

«Նախ հասարակությունը տեսավ, որ Ռոբերտ Քոչարյանի իրական վարկանիշն իր բոլոր ռեսուրսներով ու կոալիցիոն գործընկերներով 20 տոկոսից չի անցնում, ու հաջորդ անգամ այս մանիպուլյացիան կարող է չօգնել։ Անցած անգամ սա շատ օգնեց, որովհետև իշխանության վարկանիշը մոտավորապես 40%-ի սահմաններում էր, սակայն ընտրություններից 2 օր առաջ տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի մեծ հանրահավաքը փոխեց իրավիճակը․ հազարավոր մարդիկ, ովքեր ի սկզբանե հակված էին քվեարկել ոչ թե նախկին կամ ներկայիս իշխանությանը, այլ երրորդ ուժերին, վախից, որ կարող է Քոչարյանը վերադառնալ, իշխանության լարած թակարդն ընկան ու գնացին և քվեարկեցին ՔՊ-ի օգտին»,- նշում է նա։

Արմեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ հաջորդ ընտրություններում այս հնարքը չի աշխատելու։ Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այս հնարքն օգտագործեց նաև նախորդ տարի՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, սակայն այն չաշխատեց․ «Ընտրություններից մի քանի օր առաջ քաղաքական դիվիդենտների համար ինքն արհեստականորեն այդ թեման էլի օրակարգ բերեց և հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանին կպավ՝ հայտարարելով՝ «թույլ չենք տա հոկտեմբերի 27», «սա ձեր համար ո՛չ հոկտեմբերն է, ո՛չ հոկտեմբերի 27-ը», «պատերին կծեփենք» և այլն։ Սա փաստացի չստացվեց, և իշխանությունը փաստացիորեն պարտվեց Երևանի ավագանու ընտրություններում․ ճիշտ է իրենք ունեն հարաբերական մեծամասնություն, բայց դա ընդամենը ֆորմալ բնույթ է կրում, իսկ փաստացի իրենք Երևանի ավագանիում մեծամասնություն չունեն և միայն Վարդան Ղուկասյանի խմբակցության անդամների մի ճամբարից մյուս ճամբար փախուստը ՔՊ-ին հնարավորություն տվեց մայրաքաղաքում պահպանել իր իշխանությունը»։

Քաղաքագետը հավելեց նաև՝ վստահ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, որովհետև շատ լավ հասկացավ, որ ինքն ամենամեծ հակավարկանիշ ունեցող գործիչներից մեկն է, թեպետ տարբեր մարդիկ իրեն բազմիցս զգուշացրել էին այդ մասին։ «Վստահ չեմ, որ այդքանը հասկանալով ինքը հաջորդ ընտրություններին կփորձի միևնույն գետը մտնել։ Հաջորդ անգամ այս հնարքը պարզապես չի աշխատելու, և 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանն ուղղակի՝ իր դեմքով չի մասնակցելու ընտրություններին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами