ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը տեղի ունեցածի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 13 անօդաչու են ոչնչացրել, դրանց մեծ մասը խոցվել է Բելգորոդի և Կուրսկի մարզերի երկնքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքի օբյեկտներին ինքնաթիռատիպ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչության փորձը կիևյան ռեժիմի կողմից։ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 13 անօդաչու են ոչնչացրել. 6-ը` Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը`Կուրսկի, և մեկը` Բրյանսկի մարզի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live