Էրդողանը կրկնել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը կապված է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքների հետ, գրում է Sabah-ը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում նա ընդգծել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, հուսով է, որ այն շուտափույթ կավարտվի և սպասում է լավ նորությունների։
Էրդողանն ընդգծել է, որ Հայաստանն ու Թուրքիան նույնպես աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների հաջողությունը դրական ազդեցություն կունենա Անկարայի հետ [Հայաստանի] հարաբերությունների վրա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live