Կավելացվի մայրության կապիտալի ծրագրի ֆինանսավորումը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոտ 1,7 տրիլիոն ռուբլի նախատեսվում է հատկացնել Ռուսաստանում մայրության կապիտալի ծրագրին 2025-2027թթ.-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ֆինանսների նախարարությանը հղումով։ Գործակալությունը նշում է, որ մայրական կապիտալի չափը տարեկան ինդեքսավորվելու է՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը։
«2025-2027 թվականների դաշնային բյուջեի նախագիծը նախատեսում է մոտ 1,7 տրիլիոն ռուբլի մայրության կապիտալի վճարումների համար.։ Բացի այդ, նախատեսվում է վճարել մայրական կապիտալի մնացորդը, եթե այն չի գերազանցում 10 հազար ռուբլին»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
Նախարարությունում ընդգծում են նաեւ, որ ավելի քան 1,7 տրլն ռուբլի կհատկացվեն երեխաներ ունեցող ընտանիքների կենսապայմանների բարելավման ծրագրերին։
«Մանկական բյուջեի» ընդհանուր ծախսերը կգերազանցեն 10 տրիլիոն ռուբլին, որից 4 տրիլիոն ռուբլին նպաստների վճարման համար է նախատեսված։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live