Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկան ռոբոտացնում է 7 տարեկան երեխաներին․ ծնողներն ահազանգում են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խնդրում եմ ասեք. արդյո՞ք ես, որպես երկրորդ դասարանի երեխայի ծնող կարող եմ հրաժարվել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի մի շարք դասերից». ահա այսպիսի մտահոգություն մեր միջոցով ԿԳՄՍ նախարարությանն է հայտնում Աննա Մկրտչյանը:
Աննան MediaHub-ին պատմեց, որ ինքն իր 7 տարեկան երեխային հեռու է պահում հեռախոսային կախվածությունից, քանի որ այդ տարիքում մուլտեր դիտելուց ու այլ համակարգչային խաղերից հետո երեխայի մոտ որոշակի ագրեսիվություն է նկատել, մինչդեռ այդ գիրքը հակառակն է սովորեցնում։
«Թող ես լինեմ հետամնաց, դուք առաջադեմ, բայց ինձ համար, մեղմ ասած, նորմալ չէ, որ ամեն օր 7 տարեկան երեխայիս պրոպագանդեմ հեռախոս, համակարգիչ և ռոբոտների դերը մեր կյանքում, այն դեպքում, երբ իմ երեխային ես թույլ չեմ տալիս հեռախոս և առավել ևս համակարգիչ։ Այս հարցով, բնականաբար, ես զանգելու եմ թեժ գիծ, բայց ձեր միջոցով էլ դիմում եմ, քանի որ բավականին ծնողներ կան, ովքեր համակարծիք են ինձ հետ»,-նշեց նա։
Աննա Մկրտչյանը դեմ չէ, որ աշակերտներին ուսուցանում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինքն էլ գիտի, որ մեր օրերում դա կարևոր դեր է կատարում, բայց հարցն այստեղ 7 տարեկան երեխաների մասին է։
«Թող ես լինեմ առանց բարձրագույն կրթության ծնող, առանց դիպլոմի, դուք՝ ԲՈՒՀ ավարտած դիպլոմավոր, ամենայն հարգանքով, բայց այս ամենը քարոզելու փոխարեն կարող էր լինել էթիկան, որպես առարկա, ինչը շատ կարևոր է որպես մշակութային տարրեր պարունակող առարկա։ Հերիք չէր, որ ամեն ինչը QR կոդով է։ Կրկնում եմ, ինձ համար նորմալ չի, որ դա սովորեցնում են 7 տարեկան երեխային, ոչ թե ես դեմ եմ ամեն ինչին գիտելիքներ ունենալուն մեր դարում»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live