Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ սփյուռքի նախարարությունն ու գլենդեյլահայությունը քննարկել են հայապահպանության հարցեր

ПОЛИТИКА

 ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության մասնակցությամբ հուվարի 26-ին կազմակերպվել է հեռուստակամրջի ընթացքում քննարկվել են ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշխակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Գլենդելլի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը,  Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդեյլից մասնակցում էին «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության վարչության նախ ագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը,  Գլենդեյլի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և «Թոմաս» Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրենններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքա րյանը և այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը մասնավորապես նշել է. ««Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը խոշոր և կարևոր հաստատություն է, միավորում է շուրջ երեք տասնյակ դպրոցներ և հայապահպանական կարևոր գործունեություն է իրականացնում: Այսօր դժբախտաբար վտանգված է մեր լեզուն, ձուլման գործընթացն ավելի է արագացել: Եվ մենք խոնարհվում ենք այն մարդկանց առջև, ովքեր մտահոգված են այս հարցով, համախմբվում են, որ պահեն, պահպանեն լեզուն: Հատկապես «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կարողանում է նաև օտար դպրոցներում հայոց լեզվի պահպանման ծրագրեր իրականացնել: Մեր ազգի առջև ծառացած կարևոր խնդրի լուծմանն են ուղղված նաև մեր նախարարության շատ ծրագրեր: Կցանկանայի, որ «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեն նաև «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության բոլոր 29 դպրոցների ուսուցիչները: Կարևոր ծրագրերից է նաև հայերենի արգացված ուսուցման դասընթացները: Սիրով հրավիրում ենք  Հայրենիք՝ անվճար կատարելագործելու հայերենի իմացության մակարդակը: Կարևոր է, որ կրթական գործի կազմակերպիչները ուշադրություն դարձնեն նաև «Արի տուն» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստեղծվում է հետաքրքիր միջավայր, ավելի քան 30 երկրների երեխաները հանդիպում են Հայրենիքում, ծանոթանում են միմյանց հետ, կապվում են Հայաստանի հետ: Շատերը հետո գալիս են Հայաստան՝ ուսումը շարունակելու, իրենց հետ բերում են ընկերներին, ծնողներին: Եվ, որ շատ կարևոր է, սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմու թյանը, մշակույթին: Այս տարի նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Ուզում եմ՝ հիշեք ու հպարտանաք, որ 12 միլիոնանոց ազգ են, ուժեղ ենք, հզոր և միասնաբար պետք է ամեն ջանք ուղղենք հայի, Հայաստանի շենացմանը»:

Հայապահպանության խնդիրների մասին խոսել է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը: Նա համառոտ ներկայացրել է հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, նշել, որ Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ և նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Հեռուստակամրջին մասնակցող ուսուցիչները նշել են, որ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը  ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում Õ § հայոց լեզվի և պատմության դասընթացներ՝ չորս ժամ տևողությամբ: Մեկ այլ ծրագրով՝ Կալիֆորնիայի դպրոցներում կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Հայապահպանության, հայերենի ուսուցման գործում կարևորվեց նաև ծնողների, ընտանիքի դերը, արվեցին հետաքրքիր առաջարկներ ու հարցադրումներ:

Հայերենի ուսուցման նրբությունների մասին խոսել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, հայոց լեզվի մեթոդիստ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացրել են նախարարության աշխատակիցները: «Արի տուն» ծրագրի մասին խոսել է աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Ծրագրի մասին հետաքրքիր հուշեր էպ ատմել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը: Նրա խոսքով՝ «Արի տուն» ծրագիրը շրջադարձային եղավ իր որդու կյանքում, քանի որ նա կապվեց Հայրենիքի և մայրենիի հետ և այժմ շարունակում է խորացնել գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության ասպարեզում և կապերը արիտունցիների հետ: Օֆելյա Ծատուրյանը հիացմունքով է նշել, որ &laq uo;Արի տունը» իրականություն է և հպարտություն: «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ.  գործունեությունը ներկայացրեց  ծրագրի ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հարցադրումների ու մտքերի համար: Նա, մասնավորապես, նշել է։ «Շնորհակալ եմ նաև հեռուստաալիքին՝ այս հետաքրքիր հնարավորությունը ստեղծելու համար, նաև հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանին ու հանդիպման մասնակիցներին՝ ազգի, պետության, ժողովրդի համար անչափ կարևոր թեմային անդրադարռնալու համար: Մեր նախարարությունը սփյուռքի հետ աշխատում է «Ճանաչել, վստահել, գործակցել» նշանաբանով: Որքան շատ ենք ճանաչում միմյանց, այնքան ավելի վստահում ենք իրար և ավելի շա տ ծրագրեր ենք իրականացնում միասին: Այս տարի Համաշխարհային հայկական կոնգրեսն ավանդաբար անցկացնում է Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Շարադրությունների և նկարների մրցույթին կարող են մասնակցել նաև ձեր հաստատության աշակերտները: Ուզում եմ ընդգծել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կատարած մեծածավալ աշխատանքը, և, եթե կարողանանք, պետք է փորձենք ընդլայնել մեր դպրոցների թիվը: Կոչ եմ անում 2016թ. բոլորիս ջանքերը նպատակաուղղել դպրոցների թիվն ավելացնելուն, հայոց լեզուն պահպանելուն: Չէ˚ որ ինչպես իրավացիոեն նկատել է մեծ Ջ. Բայրոնը, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Պահենք, պահպանենք այն, որ կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ»:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%