Իրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. Փեզեշքիան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ CNN-ին տված հարցազրույցում:
«Ամերիկացիները ստում են, թե Իրանը միջուկային ռումբ է ցանկանում ստեղծել: Նրանք մեր մասին սուտ տեղեկություններ են տարածում աշխարհին։ Իրանը կնքեց միջուկային գործարք և իրականացնում էր դրա դրույթները, Ատոմային էներգիայի գործակալությունը ամենաշատ վերահսկողությունն ուներ Իրանի խաղաղ միջուկային գործունեության վրա...
Եթե մենք զենք և հրթիռներ ենք արտադրում, միայն պաշտպանվելու նպատակով ենք անում։ Սադամ Հուսեյնի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ ամերիկացիների և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ մեր երկիրը հրթիռակոծվեց, իսկ մենք անպաշտպան էինք», -ասել է Իրանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Իրանը պաշտպանվելու համար պետք է ունենա բարձր ռազմական հզորություն, որպեսզի երկրի թշնամիները չկարողանան սպառնալ Թեհրանին։