Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյան-Էրդողան հանդիպում սեպտեմբերի 27-ի նախաշեմին․ ի՞նչ կզիջի Հայաստանն այս անգամ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն, հանդիպումը սովորական համարել չի կարելի: Նախ, հանդիպումը թշնամի երկրի առաջնորդի հետ էր, հետն էլ Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ ոչ թե այն շենքում, որտեղ հանդիպումներ է ունեցել այլ պաշտոնյաների հետ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այլ Նյու Յորքի «Թուրքական տանը»։

Փաշինյանը՝ ժպիտը դեմքին, իր ոտքով գնացել է «Թուրքական տուն», զեկուցել, իսկ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքը՝  «Ավելի արդար աշխարհը հնարավոր է»։ 
Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ինչից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ապա, 2023-ի հունիսին Փաշինյանը մեկնեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը։

Պրահայի ճակատագրական, հակահայ բովանդակությամբ ու հետևանքներով հանդիպումից հետո կրկին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են: Ի՞նչ սպասենք այս հանդիպումից հետո, ի՞նչ նոր զիջումներ սպասենք․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց թուրքագետ,  ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։
Նա համաձայնեց մեր դիտարկման հետ, որ հանդիպման վայրը խորհրդանշական է.

image_750x_66f420b12fa5c.jpg

«Չի կարելի անտեսել, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե չեզոք տարածքում՝ ՄԱԿ–ի շենքում, այլ, ըստ էության, թուրքական տարածքում՝ Թուրքիայի ներկայացուցչությունում: Դիվանագիտության մեջ նման հանգամանքներն ունեն կարևորություն»,– նշեց թուրքագետը։

Այդ շենքում, ինչպես նշում է Մելքոնյանը, կան հակահայկական քաղաքականություն գեներացնող կառույցներ, և առանց որևէ վերապահումների այդպիսի հանդիպման համաձայնվելը, ըստ նրա՝ կա՛մ Հայաստանի կողմից զիջում է, կա՛մ թուրքական պահանջ է եղել։ 

«Փաշինյանի և Էրդողանի երկրորդ հանդիպումից որևէ դրական բան չենք կարող ակնկալել, քանի որ Թուրքիան շարունակում է իր կայուն քաղաքականությունը նախապայմանների հետ կապված, որևէ դրական կետ մեզ համար չկա՝ Հայաստանի իշխանությունն իրականացնում է թուրքական բոլոր նախապայմանները։ Պաշտոնական հայտարարության մեջ արված ձևակերպումը, թե հայ–թուրքական հարաբերություններն ընթանում են առանց նախապայմանների կարգավորման հունով, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում, քանի որ ավելի շատ նախապայմաններ դրված չեն եղել ՀՀ–ի առջև, և Հայաստանը երբեք այսքան պատրաստակամ չի եղել այդ թուրքական նախապայմաններն իրականացնելու հարցում»,– հայտնեց թուրքագետը։

Հերթական ձախողված հանդիպումն էր, ըստ թուրքագետի՝ թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյահոգեբանական առումով: Ընդգծեց՝ Փաշինյանի ժպիտը՝ Էրդողանի գրքի ֆոնին, կարելի է ասել, տրամաբանական մեկնաբանման ենթակա չէ։ 

«Կարծում եմ, քննադատություն չէ, այլ, ցավոք սրտի, արդեն օրինաչափություն է՝ այսպիսի հանդիպումներից հետո, շատ խորհրդանշական օրերին տեղի է ունենում ՀՀ կողմից միակողմանի զիջումներ, որոնք այս իշխանությունները ներկացնում են տարբեր ձևերով՝ խաղաղություն և այլ անվանումներով։ Սակայն, այժմ տարբեր գործընթացներ են տեղի ունենում, օրինակ՝ ՍԴ–ում քննարկվում է Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների սահմանադրականության հարցը: Այն, որ ՀՀ առջև դրված են մի շարք կարևոր նախապայմաններ ու պահանջներ թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից, հստակ է և կարելի է ակնկալել որևէ զիջում, քանի որ այս իշխանությունը 6 տարի շարունակ, այդ ուղղությամբ որևէ ձեռքբերում չունենալով հանդերձ, շարունակ իրականացրել է զիջումներ՝ ցավոտ և ոչ ցավոտ, կործանարար և քիչ կործանարար, բայց բոլոր իրենց քայլերը տեղավորվում են զիջումների տրամաբանության և քաղաքականության մեջ: Ուստի հիմա էլ ակնկալել զիջումներ ու կորուստներ, ցավոք, օրինաչաթություն կլինի»,– եզրափակեց Մելքոնյանը։

Մարիաննա Արամյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами