Այդ ուսուցչուհին, կաշվից դուրս գալով, փորձել է այդ երեխային ինչ-որ բաներ սովորեցնի. Դպրոցի տնօրենը՝ աշակերտին ապտակած ուսուցչուհու մասին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի հիմնական դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքով երեկ հարցաքննվել են բռնության մասին ահազանգած աշակերտը, նրա համադասարանցիներն ու գրականության ուսուցչուհին, որն էլ հավանական բռնարարն է: Աշակերտը՝ Վալերին, պատմում է, որ գրականության ուսուցչուհին դասը չսովորելու համար իրեն ուժեղ ապտակել է, մատների հետքը թողնելով իր այտին: Դպրոցի տնօրեն Լիլի Մելքոնյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի մասին տեղեկացել է համացանցից, խոսել է բռնության մասին ահազանգած աշակերտի, նրա համադասարանցիների հետ, վերջիններս հաստատել են կատարվածը, միայն դասարանի մի աշակերտ է ասել՝ նման բան չի տեսել: Իսկ աշակերտին ապտակած ուսուցչուհին՝ Ասատրյանը, ըստ դպրոցի տնօրենի, հերքել է աշակերտի նկատմամբ իրեն վերագրվող թույլ տված ֆիզիկական բռնությունը, ասել է, որ միայն քաշել է երեխայի ձեռքից. «Ուղղակի այդ ուսուցչուհին կաշվից դուրս գալով ՝փորձել է այդ երեխային ինչ-որ բաներ սովորեցնի, նույնիսկ տառերը: Այդ երեխան տեղափոխվել է մեր դպրոց, տառ չի իմացել: Այս էլ երկրորդ տարին է, այդ ուսուցչուհին է տանջանքով, ամեն ինչով այդ երեխային տառ սովորեցրել, գրիչ բռնել սովորեցրել: Չի կարելի մանկավարժի այդքան վաստակը բանսարկություններով տապալել»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live