Ինչու են ՌԴ-ում Պուտինի հրաժարականի հարցը շոշափում. նա ուզում է հեռանա՞լ. մանրամասնում է քաղաքագետը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ այն, որ առաջին անգամ ռուսական պաշտոնական գաղափարախոսության ռահվիրաներից մեկից՝ Վլադիմիր Սոլովյովից, հնչում է կարծիք, որ գուցե լինի ՌԴ առանց Պուտինի ղեկավարման, խոսում է այն մասին, որ Կրեմլում փորձում են տրամադրություններ շոշափել թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին դաշտում՝ հնարավոր բոլոր զարգացումների, այդ թվում՝ ՌԴ նախագահի փոփոխության հետ կապված:
«Առաջին անգամ հնչում է կարծիք, որ գուցե լինի ՌԴ առանց Պուտինի ղեկավարման, թեև այլ հատվածներում, նաև փորձագիտական մակարդակներում ՌԴ-ն և Պուտինը նույնացվում են, Պուտինի ղեկավարումը համարվում է անառարկելի: Այն, որ Սոլովյովը խոսում է ՌԴ նախագհի հրաժարականի հնարավորության մասին, չի նշանակում, որ ՌԴ նախագահի հրաժարականի հնարավորությունը շատ մոտ է, բայց նաև չի նշանակում, որ Ռուսաստանի նախագահի հրաժարականի մասին ընդհանրապես չեն մտածում Կրեմլում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ղևոնդյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ զարմանալի չի լինի, եթե նման ոճով հայտարարություններ սկսենք լսել նաև այլ շրջանակներից, զուգահեռաբար մեկ այլ շրջանակներից լսելով, որ Պուտինը ՌԴ-ն է, և առանց Պուտինի Ռուսաստանը կքանդվի. «Այս ամենը մեծ հավանականությամբ մշակվել և կառավարվում է ամենավերևից, և սրա հիմնական նպատակը, ինչպես ասացի, իրավիճակը հասկանալը և տարբեր կողմերի մոտեցումները վերլուծելն է»:
Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ գուցե Պուտինն ինքը է սկսել մտածել, որ կարող է փափուկ ձևով հեռանալ և իշխանությունը վստահելի որևէ մեկին հանձնել:
«Ինչպես, օրինակ, 24 տարի առաջ նման գործողություն իրականացրեց նրա նախորդը՝ Բորիս Ելցինը, որը Ամանորի նախօրեին հանձնեց իշխանությունը՝ ներկայացնելով, որ ՌԴ-ին պետք է նոր լիդեր, երիտասարդ ավյուն: Այս պահին Պուտինը թե՛ տարիքից, թե՛ երկրում ծառացած այլ իրավիճակներից ելնելով՝ կարող է նման հիմնավորմամբ հեռանալ իշխանությունից և այն փոխանցել վստահելի որևէ մեկին: Բայց, նորից եմ ասում, այս ամենը ընդամենը ենթադրություն է, որը կարող է իրականանալ, եթե, օրինակ, վատատեսական կանխատեսումների հավանականությունն ավելի մեծանա, և ՌԴ-ում համարեն, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, կարող է նաև լինել հակառակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մոտակա 2,5-3 ամսում, նկատի ունեմ՝ մինչև Ամանոր»,- ասում է Ղևոնդյանը:
Հարցին՝ արդյոք Պուտինը հեշտությա՞մբ կգնա այդ քայլին, թեկուզ իշխանությունը մեկ այլ՝ վստահելի մարդու փոխանցելու գնով, քաղաքագետն արձագանքում է.
«Չեմ կարծում, որ այն, ինչ ներկայացրի, հեշտ ճանապարհ է, դա բարդ ճանապարհ է՝ բազմաթիվ խնդիրներով ու վերապահումներով: Եթե իրավիճակը գնահատվի Մոսկվայում որպես օրհասական, ապա շատ հնարավոր է, որ Պուտինը այդ որոշումը կայացնի, բայց դրա համար բազմաթիվ գործոններ պետք է համատեղվեն՝ կապված թե՛ ուկրաինական բանակի հաջողությունների շարունակականության, թե՛, օրինակ, ԱՄՆ ընտրությունների արդյունքում Թրամփի իշխանություն չստանալու հետ, թե՛ Թուրքիայի և Իրանի որոշակի արևմտամետ հակումների շարունակականության հետ: Ես ընդամենը 1-2 տոկոսը նշեցի այն գործոնների, որոնք պետք է համադրվեն, բայց եթե այդ բոլոր գործոնները համադրվեն, ապա հավանականությունը շատ մեծ է, որ Պուտինը կգնա այդ քայլին: Մյուս կողմից էլ ցանկանում եմ նշել, որ հավասար հավանականություն կա այն բանի, որ այդ գործոնները չեն համադրվի, և արդյունքում ՌԴ-ն դեռևս կփորձի իր առաջարկած օրակարգով հաջողություններ գրանցել: Եթե այդ հաջողությունները չգրանցի, գուցե հետագայում նորից վերադառնա Պուտինի պաշտոնանկության հարցին»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live