Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հակաբեղմնավորման համաշխարհային օր, Եվրամիություն՝ Լեզուների օր, Էկվադոր՝ Ազգային դրոշի օր, Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1724- Երևանի խանը համաձայնվել է բանակցություններ վարել թուրքերի հետ և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր:

1869– ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։

1890– ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկը:

1895– Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են հայ բնակչության ջարդեր:

1952 – ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը:

1954 – վախճանվել է 1945 թվականից Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1959– Երևանում կայացել է «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլն:

1967 – ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը:

2000-կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը:

2001-Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

2002- 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏելն» սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում:

2006- հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանն է հանձնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը:

2013- վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

2019-կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին։

2020- Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին՝ խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, որը նշան էր մոտալուտ պատերազմի:

2021- տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

ԱՇԽԱՐՀ

1141 -ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջևին:

1181 -ծնվել է իտալացի քարոզիչ, Ֆրանցիսկյան օրդենի հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզացին:

1580– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը, վերադառնալով Պլիմուտ, ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման ճանապարհորդությունն էր Մագելանից հետո:

1641 -ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն՝ բույսերի անատոմիայի հիմնադիրը:

1789 -ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել, որը եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը:

1849 -ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբել յան մրցանակակիր Իվան Պավլովը:

1868- վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը:

1877 –ծնվել է շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն:

1887 -Էմիլ Բերլիները արտոնագրել է գրամոֆոնը:

1888– ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը:

1898 –ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1908 -տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը: Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պլիսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը:

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից:

1944 – ծնվել է հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար Անդրաշ Ադորիանը:

1945– վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը:

1950- Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։

1950-Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1960-ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է 4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոն:

1961- Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը:

1977 -Ուկրաինայում առաջին հոսանքն է տվել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:

1981 – ծնվել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլ յամսը:

2003 – փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը:

2016 -Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում:

2019- վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

2020 - Խարկովի արվարձաններում գտնվող Չուգև տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող, ինքնաթիռում գտնվողներից մեկն է միայն կենդանի մնացել:

2022 -Ռուսաստանի Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկիչի կողմից, զոհվել է 13 անձ՝ ներառյալ 7 երեխա, հարձակվողը ինքնասպանություն է գործել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом Симонян