Արցախը լքելուց առաջ Ճարտարի բնակչուհին իր ձեռքով կոտրում է տասնամյակներով հավաքած իր թանկարժեք սպասքը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը Տեսանյութ է հրապարակել, որն արվել է Արցախը բռնի լքելու վերջին օրը և գրել.
«Մայրիկս Լյուդա Քամալյանը գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:
Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից...
Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր...
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live